15:43  ,  10 մարտի, 2014

Եվգենի Պլյուշչենկոն դուրս է գրվել հիվանդանոցից

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, ով Իսրայելում ենթարկվել է ողնաշարի վիրահարության, դուրս է գրվել հիվանդանոցից, փոխանցում է Sport-Express-ը։

Մարտի 10-ին Սոչի-2014-ի օլիմպիական չեմպիոնը կվերադառնա Մոսկվա։

«Ինձ դուրս են գրել, ապաքինումս լավ է ընթանում։ Վերադառնում եմ Մոսկվա»,- գրել է 31-ամյա մարզիկը թվիթերյան իր էջում։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանցի գեղասահորդը, ով Սոչիում ոսկե մեդալ էր նվաճել թիմային մրցումներում, վնասվածքի պատճառով չէր մասնակցել անհատական մրցաշարին։ Սոչիում նա մարզման ժամանակ անհաջող վայրէջք էր կատարել, ինչի պատճառով կոտրվել էր ողնաշարի չորս պտուտակներից մեկը։ Բժիշկների խոսքով՝ Պլյուշչենկոն լրջորեն վտանգում էր առողջությունը եւ կարող էր հաշմանդամ դառնալ, եթե պտուտակը սկսեր շարժվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում