19:36  ,  24 մարտի, 2014

Kicker-ի եւ Bild-ի գնահատականը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղին

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, Kicker-ի վարկածով: Հայ կիսապաշտպանը ստացել է 2 գնահատական եւ 6-րդ անգամ ընդգրկվել է Kicker-ի վարկածով, խորհրդանշական հավաքականում:

Bild-ը եւս 25-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատել է 2: Գերմանիայում առավելագույն գնահատականը 1-ն է:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթեց «Հանովերին», իսկ Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Բունդեսլիգայի պաշտոնական կայքի եւ Goal.com-ի վարկածով, Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է 23 հանդիպում, խփել է 6 գնդակ, կատարել է 9 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում