12:40  ,  24 մարտի, 2014

Գեւորգ Ղազարյան. Սիրում եմ խաղալ հարձակողական կիսապաշտպանի դիրքում

Առաջին գոլը վճռորոշ էր։ Գնդակը ստացա աջ եզրում եւ փոխանցում կատարեցի Մուտարիին։ Ամադուն արագության տակ ներխուժեց տուգանային հրապարակ եւ դարպասապահը չկարողացավ պահել գնդակը։ Ինձ համար դժվար չէր գրավել դարպասը, ասել է Դոնեցկի «Մետալուրգի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը՝ խոսելով Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում «Զարյայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

«Ուժեղ մրցակցի հետ պետք է հանդիպեինք, այն էլ արտագնա խաղում։ Մարզչական շտաբը նախապատրաստում էր մեզ ամենայն լրջությամբ։

Մոտ էի գտնվում եւ տեսա խախտումը։ Գրիցայի հեռացումը հարյուր տոկոսանոց էր։ Չի կարելի այդպես կոպիտ խաղալ։

Առաջ շարժվեցինք, սակայն չկարողացանք իրացնել մեր պահերը։ Սարսափելի ոչինչ չկա, քանի որ 4։0 հաշիվը նույնպես վատ արդյունք չէ։

Հիանալի եմ ինձ զգում հարձակողական կիսապաշտպանի դիրքում։ Թուրքիայում անցնող հավաքների ժամանակ նույնպես հաճախ հանդես էի գալիս այդ դիրքում»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 25-ամյա կիսապաշտպանը դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ