18:02  ,  23 մարտի, 2014

Գեւորգ Ղազարյանը սկիզբ դրեց «Մետալուրգի» վստահ հաղթանակին

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» մրցակցի խաղադաշտում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Զարյայի» նկատմամբ:

«Մետալուրգից» խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, ով հյուրերի մեկնարկային կազմում խաղաց 76 րոպե:

Կարագանդայի «Շախտյորից» վերադառնալուց հետո 25-ամյա Ղազարյանն առաջին գոլը խփեց Դոնեցկի թիմի կազմում: «Մետալուրգը» 27 միավոր 6-րդ տեղում է:

Ուկրաինայի առաջնություն, 22-րդ տուր 

«Զարյա» - «Մետալուրգ»՝ 0:4

Գեւորգ Ղազարյան, 30, Վիչեսլավ Չեչեր, 33, Ժունիոր Մորաես, 53, Կոնստանտինոս Մակրիդիս, 58

Հեռացում՝ Ալեքսանդր Գրիդսկայ, 20 (Զարյա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով