15:31  ,  22 մարտի, 2014

Թբիլիսի. Դավիթ Նիկողոսյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Թբիլիսիում ընթացող ձյուդոյի Գրան պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Նիկողոսյանը հաղթանակով մեկնարկեց 73 կգ քաշայինների պայքարում՝ առավելության հասնելով իտալացի Անդրե Ռեգիսի նկատմամբ, սակայն երկրորդ գոտեմարտում Նիկողոսյանը պարտվեց Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող Վիկտոր Սկվորտովին: Բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտում եւս Նիկողոսյանը տանուլ տվեց: Մրցակիցը ուկրաինացի Սերգեյ Դրեբոտն էր:

81 կգ քաշային Ռաֆայել Դավթյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց վրացի Ավթանդիլի Ցխրիկիշվիլիին, Անդրանիկ Չափարյանը նույնպես մեկնարկում պարտվեց իսրայելցի Ասաֆ Չենին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում