Ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը մեկնաբանել է Խանտի Մանսիսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ընթացքը, փոխանցում է sport-weekend-ը:
«Զարմացնում է Անանդի խաղը, քանի որ վերջին շրջանում նա իսկապես անհաջող էր հանդես գալիս: Սակայն ինձ համար Անանդը ուժեղագույնն է Կասպարովից հետո: Եվ ինձ զարմացնում էր այն, որ վերջին տարիներին այդ մեծագույն շախմատիստի խաղը խամրել էր: Իսկ հավակնորդների մրցաշարում 44-ամյա Անանդն իրեն բնորոշ մակարդակի վրա է:
Արոնյանի խաղը լավ տպավորություն է թողնում: Առաջին տուրում Անանդին պարտվելուց հետո նա կարողացավ վերադարձնել կորցրածը: Նրա պարտիաներն արվեստ են: Նրա ֆիգուրները, կարծես, կյանք են ստանում եւ դառնում են իրադարձությունների մասնակից: Բայց պետք է նշեմ, որ Լեւոնին ժպտաց հաջողությունը Սվիդլերի եւ Մամեդյարովի հետ պարտիաներում: Արոնյանն Անդրեյկինի հետ պարտիան կարող էր հասցնել հաղթական ավարտի, նա բացարձակ հաղթական վերջնախաղ ուներ, սակայն ոչինչ չարեց հաղթանակի համար: Շատ տարօրինակ էր պարտիայի վերջնամասը»,- ասել է Ալեքսանդր Գրիշչուկը:
Առաջին շրջանից հետո Անանդն ու Արոնյան 4.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ 8-րդ տուրում նրանք մրցում են իրար հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում