09:38  ,  22 մարտի, 2014

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Վիշվանաթան Անանդ

Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում  ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։

Առաջին շրջանից հետո գրոսմայստերները 4.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը պարտվել էր Անանդին։

8-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը կմրցի Դմիտրի Անդրեյկինի, Պյոտր Սվիդլերը՝ Սերգեյ Կարյակինի, իսկ Վեսելին Տոպալովը՝ Շաքրիյար Մամեդյարովի հետ։

Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770)

Վլադիմիր Կրամնիկ(Ռուսաստան, 2787) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)

 Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)

 Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով