09:38 22 մարտի, 2014Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։
Առաջին շրջանից հետո գրոսմայստերները 4.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը պարտվել էր Անանդին։
8-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը կմրցի Դմիտրի Անդրեյկինի, Պյոտր Սվիդլերը՝ Սերգեյ Կարյակինի, իսկ Վեսելին Տոպալովը՝ Շաքրիյար Մամեդյարովի հետ։
Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770)
Վլադիմիր Կրամնիկ(Ռուսաստան, 2787) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.