Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։
Առաջին շրջանից հետո գրոսմայստերները 4.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը պարտվել էր Անանդին։
8-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը կմրցի Դմիտրի Անդրեյկինի, Պյոտր Սվիդլերը՝ Սերգեյ Կարյակինի, իսկ Վեսելին Տոպալովը՝ Շաքրիյար Մամեդյարովի հետ։
Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770)
Վլադիմիր Կրամնիկ(Ռուսաստան, 2787) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի