19:04  ,  21 մարտի, 2014

Անթալիա. 22 հայ մարզիկներից միայն մեկն է նվաճել մեդալ

Հայաստանի 22 մարզիկներ են մասնակցել Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Առավել հաջող է հանդես եկել Գրիգոր Սահակյանը, որը գրավել է երրորդ տեղը, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը: Դավիթ Նալբանդյանը գրավել է 5-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում