10:23  ,  21 մարտի, 2014

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Սերգեյ Կարյակին

Մարտի 21-ին ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում սեւերով կխաղա ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։

6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարը 3.5 միավորով երկրորդն է, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է հնդիկ Վիշվանաթան Անանդը, ով ունի 4 միավոր։ Պյոտր Սվիդլերը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը եւ Շաքրիյար Մամեդյարովը 3-ական միավորով բաժանում են 3-ից 6-րդ տեղերը: Կարյակինն ունի 2.5 միավոր, իսկ հետնապահ Անդրեյկինը՝ 2:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 13։00-ին։

Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787)

Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով