23:20  ,  19 մարտի, 2014

ՌՖՄ-ն ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի հետ կխորհրդակցի ղրիմյան ակումբների հարցով

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) պաշտոնապես հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի եւ այլ ֆուտբոլային կազմակերպությունների հետ կկորդինացնի եւ կխորհրդակցի Ղրիմի ու Սեւաստոպոլի ակումբների՝ ռուսական Պրեմյեր լիգային մասնակցելու հարցով:

Ավելի վաղ ՌՖՄ-ի պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսովը հայտնել էր, որ քաղաքական հարցերը պարզելուց հետո ղրիմյան ակումբներին ոչինչ չի խանգարի մասնակցել Ռուսաստանի ֆուտբոլային միության հովանու ներքո անցկացվող մրցաշարերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով