10:47  ,  18 մարտի, 2014

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Վլադիմիր Կրամնիկ

Մարտի 18-ին ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում սեւերով կխաղա ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ։

Հայաստանի եւ Ռուսաստանի ուժեղագույն գրոսմայստերները չորրորդ տուրից հետո ունեն 2.5-ական միավոր։ Առաջատարն է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ով ունի 3 միավոր։

Հիշեցնենք, որ Արոնյանն առաջին տուրում պարտվել էր Անանդին, երկրորդում հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, երրորդում կիսել միավորը բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, իսկ չորրորդում առավելության հասել Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերի նկատմամբ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով