10:47 18 մարտի, 2014Մարտի 18-ին ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում սեւերով կխաղա ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ։
Հայաստանի եւ Ռուսաստանի ուժեղագույն գրոսմայստերները չորրորդ տուրից հետո ունեն 2.5-ական միավոր։ Առաջատարն է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ով ունի 3 միավոր։
Հիշեցնենք, որ Արոնյանն առաջին տուրում պարտվել էր Անանդին, երկրորդում հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, երրորդում կիսել միավորը բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, իսկ չորրորդում առավելության հասել Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերի նկատմամբ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.