ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին։
Հայաստանի ուժեղագույն շախմատիստի մրցակիցը 57-րդ քայլում ընդունեց իր պարտությունը։ Վիշվանաթան Անանդը կիսեց միավորը ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, իսկ Սերգեյ Կարյակինը՝ բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։ Դմիտրի Անդրեյկինը պարտվել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։
Չորրորդ տուրից հետո Արոնյանն ունի 2.5 միավոր։ Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Անանդը։ 2.5 միավոր ունի նաեւ Վլադիմիր Կրամնիկը:
Մարտի 18-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Մյուս զույգերն են՝ Անդրեյկին - Անանդ, Կարյակին - Մամեդյարով, Սվիդլեր - Տոպալով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի