18:17 17 մարտի, 2014ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին։
Հայաստանի ուժեղագույն շախմատիստի մրցակիցը 57-րդ քայլում ընդունեց իր պարտությունը։ Վիշվանաթան Անանդը կիսեց միավորը ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, իսկ Սերգեյ Կարյակինը՝ բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։ Դմիտրի Անդրեյկինը պարտվել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։
Չորրորդ տուրից հետո Արոնյանն ունի 2.5 միավոր։ Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Անանդը։ 2.5 միավոր ունի նաեւ Վլադիմիր Կրամնիկը:
Մարտի 18-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Մյուս զույգերն են՝ Անդրեյկին - Անանդ, Կարյակին - Մամեդյարով, Սվիդլեր - Տոպալով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.