09:31  ,  17 մարտի, 2014

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Պյոտր Սվիդլեր

Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 17-ին կկայանան չորրորդ տուրի պարտիաները։ 

ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։ Պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ին։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը սեւերով պարտվել էր աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին, երկրորդում հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, իսկ երրորդում ոչ ոքի խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։

Մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է Անանդը։ Արոնյանն ունի 1.5 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով