09:31 17 մարտի, 2014Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 17-ին կկայանան չորրորդ տուրի պարտիաները։
ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։ Պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ին։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը սեւերով պարտվել էր աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին, երկրորդում հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, իսկ երրորդում ոչ ոքի խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։
Մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է Անանդը։ Արոնյանն ունի 1.5 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.