16:38  ,  15 մարտի, 2014

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Վեսելին Տոպալովի հետ

Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։ Երկու գրոսմայստերներն էլ ունեն 1,5 միավոր։ 

Առաջատարն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է, որը երրորդ տուրում սեւերով առավելության հասավ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ եւ վաստակել է 2,5 միավոր։

Անանդին հավասարվելու հնարավորություն ունեն Պյոտր Սվիդլերը կամ Վլադիմիր Կրամնիկը։ Նրանք երկու տուրից հետո ունեն 1,5-ական միավոր եւ երրորդ տուրում մրցում են իրար հետ։

Ռուսաստանցիներ Դմիտրի Անդրեյկինի եւ Սերգեյ Կարյակինի պարտիան ավարտվեց ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով