16:02  ,  15 մարտի, 2014

Սթիվեն Սփիլբերգը շնորհակալական նամակ է հղել Յուլիա Լիպնիցկայային

«Շինդլերի ցուցակը» կինոնկարից կարմիր վերարկուով աղջկա կերպարն ամբողջ ծրագրի ընթացքում իդեալական մատուցելու համար ֆիլմի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը շնորհավորական նամակ է հղել Սոչիի Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարի չեմպիոն Յուլիա Լիպնիցկայային, հաղորդում է Eurosport-ը։

«Կարծում եմ՝ այդ դրվատանքը մեզ համար Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին հավասար է»,- ասել է Լիպնիցկայայի մարզիչ Էթերի Տուտբերիձեն՝ մեկնաբանելով Սփիլբերիգի արձագանքը։

15-ամյա գեղասահորդուհու հաջոր կարեւոր մեկնարկը կլինի մարտի 24-ին Ճապոնիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությունը։

Նշենք, որ փետրվարին ամերիկյան Time-ի եվրոպական եւ ասիական տարբերակները լույս էին տեսել Լիպնիցկայայի լուսանկարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English