10:08  ,  15 մարտի, 2014

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Վեսելին Տոպալով

Մարտի 15-ին կկայանա Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրը։

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։ ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը կես միավոր է զիջում հնդիկ Վիշվանաթան Անանդին, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին եւ Պյոտր Սվիդլերին։ Երկրորդ տուրից հետո Արոնյանը եւ Տոպալովն ունեն մեկական միավոր։ Արոնյան - Տոպալով պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով 13։00-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը առաջին տուրում սեւերով պարտվել էր Անանդին, իսկ երկրորդում սպիտակներով հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։

Տուրի մյուս զույգերն են. Անդրեյկին - Կարյակին, Սվիդլեր - Կրամնիկ, Մամեդյարով - Անանդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով