10:08 15 մարտի, 2014Մարտի 15-ին կկայանա Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրը։
Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։ ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը կես միավոր է զիջում հնդիկ Վիշվանաթան Անանդին, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին եւ Պյոտր Սվիդլերին։ Երկրորդ տուրից հետո Արոնյանը եւ Տոպալովն ունեն մեկական միավոր։ Արոնյան - Տոպալով պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով 13։00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը առաջին տուրում սեւերով պարտվել էր Անանդին, իսկ երկրորդում սպիտակներով հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։
Տուրի մյուս զույգերն են. Անդրեյկին - Կարյակին, Սվիդլեր - Կրամնիկ, Մամեդյարով - Անանդ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.