Մարտի 15-ին կկայանա Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրը։
Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։ ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը կես միավոր է զիջում հնդիկ Վիշվանաթան Անանդին, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին եւ Պյոտր Սվիդլերին։ Երկրորդ տուրից հետո Արոնյանը եւ Տոպալովն ունեն մեկական միավոր։ Արոնյան - Տոպալով պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով 13։00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը առաջին տուրում սեւերով պարտվել էր Անանդին, իսկ երկրորդում սպիտակներով հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։
Տուրի մյուս զույգերն են. Անդրեյկին - Կարյակին, Սվիդլեր - Կրամնիկ, Մամեդյարով - Անանդ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի