17:19  ,  14 մարտի, 2014

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը կես միավոր է զիջում առաջատարներին

Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը: Չորս պարտիաներից միայն մեկում գրանցվեց ոչ ոքի: Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը սեւերով միավորը կիսեց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ:

Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության էր հասել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ: Ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը սպիատկներով ուժեղ էր ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինից: Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) սպիտակներով հաղթեց Սերգեյ Կարյակինին (Ռուսաստան):

Երկու տուրից հետո 1.5-ական միավոր ունեն Անանդը, Կրամնիկը եւ Սվիդլերը: Արոնյանն ու Տոպալովը հետ են կեսական միավոր: Անդրեյկինը, Կարյակինը եւ Մամեդյարովը վաստակել են կեսական միավոր:

Մարտի 15-ին կայանալիք երրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Վեսելին Տոպալովը: Արոնյանը կխաղա սեւերով: Տուրի մյուս զույգերն են. Անդրեյկին - Կարյակին, Սվիդլեր - Կրամնիկ, Մամեդյարով - Անանդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով