17:19 14 մարտի, 2014Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը: Չորս պարտիաներից միայն մեկում գրանցվեց ոչ ոքի: Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը սեւերով միավորը կիսեց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ:
Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության էր հասել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ: Ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը սպիատկներով ուժեղ էր ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինից: Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) սպիտակներով հաղթեց Սերգեյ Կարյակինին (Ռուսաստան):
Երկու տուրից հետո 1.5-ական միավոր ունեն Անանդը, Կրամնիկը եւ Սվիդլերը: Արոնյանն ու Տոպալովը հետ են կեսական միավոր: Անդրեյկինը, Կարյակինը եւ Մամեդյարովը վաստակել են կեսական միավոր:
Մարտի 15-ին կայանալիք երրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Վեսելին Տոպալովը: Արոնյանը կխաղա սեւերով: Տուրի մյուս զույգերն են. Անդրեյկին - Կարյակին, Սվիդլեր - Կրամնիկ, Մամեդյարով - Անանդ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.