ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։
Հայաստանի ուժեղագույն շախմատիստի մրցակիցը 44-րդ քայլում ստիպված էր ընդունել իր պարտությունը։ Հնդիկ Վիշվանաթան Անանդը կիսեց միավորը բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։ Զուգահեռ ընթանում են նաեւ Պետեր Սվիդլեր - Դմիտրի Անդրեյկին եւ Վլադիմիր Կրամնիկ - Սերգեյ Կարյակին պարտիաները։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով պարտվել էր աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի