16:19 14 մարտի, 2014ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։
Հայաստանի ուժեղագույն շախմատիստի մրցակիցը 44-րդ քայլում ստիպված էր ընդունել իր պարտությունը։ Հնդիկ Վիշվանաթան Անանդը կիսեց միավորը բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։ Զուգահեռ ընթանում են նաեւ Պետեր Սվիդլեր - Դմիտրի Անդրեյկին եւ Վլադիմիր Կրամնիկ - Սերգեյ Կարյակին պարտիաները։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով պարտվել էր աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.