Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ ազգային հավաքականի նոր մարզահագուստի շնորհանդեսը (ֆոտոռեպորտաժ): Ֆեդերացիան երկու տարվա պայմանագիր ունի աշխարհահռչակ «Ադիդաս» ընկերության հետ: Հետագայում պայմանագիրը կարող է երկարաձգվել:
Հավաքականի նոր համազգեստը միագույն է: Տնային հանդիպումներում ազգային հավաքականը հանդես կգա կարմիր, իսկ արտագնա խաղերում` սպիտակ համազգեստով: Մարզաշապիկին Հայաստանի զինանշանն է:
Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շնորհանդեսի ժամանակ նշեց, որ լրագրողների նման առաջին անգամ է տեսնում նոր համազգեստը եւ կարծում է, որ այն շատ գեղեցիկ է, «Ադիդասն» էլ բարձրակարգ արտադրող է: Մինասյանը հույս հայտնեց, որ նոր համազգեստով թիմը հաջող հանդես կգա:
Հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը նշեց, որ նախորդ համազգեստի գույների համադրությունն այնքան էլ հաջող չէր, «Ադիդասն» էլ «Հյումմելից» շատ ավելի բարձրակարգ ընկերություն է:
Լրագրողները նոր մարզահագուստի գույները նմանեցրին Իսպանիայի եւ Հունաստանի տնային համազգեստի գույների հետ, ինչին ի պատասխան Սարգիս Հովսեփյանն ասաց, որ նմանեցնել պետք չէ այլ երկրների հավաքականների մարզահագուստին:
Հայաստանի հավաքականի նոր մարզահագուստը շուտով կլինի ազատ վաճառքում:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհանդեսին չմասնակցեց, քանի որ խորհրդարանական ընտրարշավում «լռության օր» է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:04 , 4 նոյեմբերի
14:05 , 4 նոյեմբերի
13:37 , 4 նոյեմբերի
13:06 , 4 նոյեմբերի
12:41 , 4 նոյեմբերի
12:35 , 4 նոյեմբերի 
12:32 , 4 նոյեմբերի 
12:03 , 4 նոյեմբերի
11:05 , 4 նոյեմբերի 
10:46 , 4 նոյեմբերի