Ուկրաինայի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Դմիտրի Բուլատովը հայտնել է, որ «Տավրիային» ու «Սեւաստոպոլին» առաջարկվել է հանդես գալ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում: Այդ մասին Բուլատովը պատմել է ուկրաինական ակումբների երկրպագուների հետ հանդիպման ժամանակ, գրում է xsport.ua-ն:
Ավելի վաղ Ուկրաինայի ֆոււտբոլի ֆեդերացիայի նախագահ Անատոլի Վորոբեւը հայտարարել էր, որ դեռ վաղ է քննարկել ղրիմյան ակումբերի՝ ռուսական Պրեմյեր լիգային մասնակցության հարցը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում