16:15  ,  11 մարտի, 2014

Ամռանը «Բորուսիան» կփորձի ձեռք բերել Շահինի տրանսֆերը

Դորտմունդի «Բորուսիան» ամռանը Մադրիդի «Ռեալից» կփորձի ձեռք բերել թուրք կիսապաշտպան Նուրի Շահինի տրանսֆերային իրավունքները, փոխանցում է Bild-ը։

25-ամյա կիսապաշտպանը գերմանական ակումբում է հանդես գալիս վարձավճարով։ Ընթացիկ մրցաշրջանում նա հաջող է խաղում դորտմունդցիների կազմում, այդ պատճառով Գերմանիայի փոխչեմպիոնի ղեկավարությունը կփորձի Արքայական ակումբից ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։ «Բորուսիան» Շահինին կկարողանա ձեռք բերել 7 միլիոն եվրոյով։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում թուրք ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ եւ կատարել երկու արդյունավետ փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում