21:47  ,  8 մարտի, 2014

Լեւոն Հայրապետյանը վիրահատվել է Մյունխենում

Հայաստանի հավաքականի եւ չեխական «Պրիբրամի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը աճուկի վիրահատության է ենթարկվել Մյունխենում: Այդ մասին 24-ամյա ֆուտբոլիստը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

«Վիրահատությունս հաջող է անցել: 2 շաբաթից կկարողանամ սկսել մարզումները, իսկ 3-4 շաբաթից պատրաստ կլինեմ խաղադաշտ դուրս գալուն»,- զրույցում հայտնեց Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Լեւոն Հայրապետյանը չէր մասնակցել Ռուսաստանի հավաքականի դեմ ընկերական խաղին, ինչպես նաեւ բաց է թողել «Պրիբրամի» նախորդ հանդիպումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում