11:31  ,  8 մարտի, 2014

«Ինտերը» 20 միլիոն ֆունտ կառաջարկի Տորեսի համար

Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ 29-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է Միլանի «Ինտերը», փոխանցում է Daily Mail-ը։

Իտալական ակումբը նրա համար պատրաստ է վճարել 20 միլիոն ֆունտ ստերլինգ։ «Ինտերը» Տորեսին երաշխիքներ է տվել, որ ֆուտբոլիստը կստանա բավարար խաղային ժամանակ։

Հիշեցնենք, որ իտալական ակումբն ամռանը կհամալրի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Տորեսը մասնակցել է 20 հանդիպման, դարձել 4 գոլի եւ 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English