09:43  ,  4 մարտի, 2014

Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Bundesliga.com-ը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընգրկվել է լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Նյուրնբերգ» խաղում 25-ամյա կիսապաշտպանը դարձել է գոլի եւ արդյունավետ փոխանցման հեղինակ։

Խորհրդանշական հավաքական

Ռալֆ Ֆարման («Շալկե»), Դավիդ Ալաբա («Բավարիա»), Մատս Հումելս («Բորուսիա»), Ստեֆան Բել («Մայնց»), Մարսել Շմելցեր («Բորուսիա»), Արյեն Ռոբեն («Բավարիա»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա»), Մարիո Գյոտցե («Բավարիա»), Սայիդ Սալիհովիչ («Հոֆենհայմ»), Անտոնի Մոդեստե («Հոֆենհայմ»), Մաքսիմ Չոպո-Մոտինգ («Մայնց»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում