17:45  ,  28 փետրվարի, 2014

Jeep Trophy Sprint. Հայաստանը Վրաստանում կներկայանա վեց թիմերով

Հայաստանի ներկայացուցիչները մարտի 2-ին կմասնակցեն Վրաստանի Բակուրիանի քաղաքում կայանալիք Jeep Trophy Sprint տիպի միջազգային բաց մրցարշավին: Միջոցառմանը մասնակցելու են շուրջ հիսուն մրցարշավորդներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից: Հայաստանը կմասնակցի 6 թիմով՝

Jeep Wrangler՝ Արտաշես Ստեփանյան

Jeep Wrangler՝ Գուրրի Գասպարյան

Jeep Wrangler՝ Ռուբեն Սահակյան

TOYOTA Land Cruiser՝ Դավիթ Մարտիրոսյան

Nissan Patrol՝ Էդգար Մանուկյան

Lada NIVA՝ Արթուր Թեւանյան

Անցած տարի Վրաստանում հաղթող են դարձել Դավիթ Մարտիրոսյանն ու «Ադրենալին Էքստրիմ» ֆեդերացիայի նախագահ Արտաշ Ստեփանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս