57 օր կոմայի մեջ գտնվող Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի թերապիան շարունակվում է, հայտարարել է նախկին ավտոարշավորդի մենեջերը՝ հերքելով տեղեկությունները, թե բժիշկները դադարեցրել են «արթնացնել» մարզիկին:
«Միխայելի վիճակը դեռ չի փոխվել: Բժիշկները շարունակում են կատարել բուժման բոլոր գործընթացները: Ոչ ոք ոչինչ չի դադարեցրել: Մարդուն կոմայից դուրս բերելու համար կարող է երկար ժամանակ պահանջվել: Բայց բուժման գործընթացը չի դադարեցվել»,- Սաբինա Կեմի խոսքը մեջբերում է DPA-ն:
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 29-ին Շումախերը գլխուղեղային ծանր վնասվածք էր ստացել Մերիբելում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի
22:30 , 17 հոկտեմբերի 
22:02 , 17 հոկտեմբերի
21:57 , 17 հոկտեմբերի
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի