23:27  ,  3 մայիսի, 2012

Ռունին ընկերակցեց Ռոնալդուին, Կակային, Նեյմարին, Շաքիլ Օ`Նիլին

«Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկու Ուեյն Ռունին դարձել է 6-րդ մարզիկը, որը Twitter-ում հավաքել է 4 միլիոնից ավելի բաժանորդ:

Twitter-ի ամենաընթերցվող մարզիկների շարքում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն ընկերակցել է «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին (9,2 միլիոն ընթերցող), Արքայական ակումբի եւս մեկ ֆուտբոլիստ Կակային (10,2 մլն), լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ`Նիլին (5,5 մլն), «Սանտոսի» երիտասարդ տաղանդ Նեյմարին (4,2 մլն), «Մայամիի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին (4,4 մլն):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով