23:02  ,  3 մայիսի, 2012

Պայքար գոյատեւման համար. Ֆրանսիայի առաջնություն

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում «Օսերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Դիժոնի» նկատմամբ:

Երկու թիմերն էլ պայքարում են ուժեղագույնների խմբում մնալու համար: Մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում միավորների խտությունն այնքան բարձր է, որ հաղթանակը «Օսերին» թույլ տվեց 20-րդ տեղից բարձրանալ 17-րդ տեղ:

«Դիժոնը» հետ է մնում «Օսերից» 3 միավոր եւ 19-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն. 35-րդ տուր

«Դիժոն» - «Օսեր»` 0:2

Կոնտու 29, Նդինգա 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում