22:00  ,  3 մայիսի, 2012

«Մանչեսթեր Յունայթեդում» Ռոնալդուն ավելի լավը կլիներ. Բոբի Չարլտոն

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի լեգենդար խաղացող Բոբի Չարլտոնը վստահ է, որ Կրիշտիանու Ռոնալդուն իրեն ավելի լավ կդրսեւորեր «կարմիր սատանաների» կազմում, քան` «Ռեալում»:

«Նա հրաշալի խաղացող է: Ես նրան լավ գիտեմ եւ չեմ զարմանում, որ նման հրաշալի մրցաշրջան է անցկացնում: Բայց ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» նա ավելի լավը կլիներ: Այժմ նա ավելի շատ գնդակ է խփում, բայց Մանչեսթերում նա խաղում էր կիսապաշտպանությունում, իսկ Մադրիդում նրա մենք տեսնում ենք հարձակման գծում», - ասել է 1966թ. աշխարհի չեմպիոնը, հաղորդում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով