15:54  ,  22 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռուսաստանի 10-րդ ոսկե մեդալը

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Ռուսաստանը նվաճեց 10-րդ չեմպիոնական տիտղոսը: Սնոուբորդի զուգահեռ ոլորավայրէջքում առաջին տեղը գրավեց Ռուսաստանը ներկայացնող ամերիկացի Վիկ Ուայլդը: Նա 2011-ին ամուսնացել է ռուսաստանցի սնոուբորդիստ Ալյոնա Զավարզինայի հետ եւ ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն: Ուայլդը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Սոչիում:

Երկրորդ տեղը գրավեց սլովենացի Ժան Կոշիրը, եռյակը եզրափակեց ավստրիացի Բենիամին Կարլը:

Կանանց նույն մրցաձեւում հաղթեց ավստրիացի Յուլիա Դույմովիցը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Սնոուբորդ, զուգահեռ ոլորավայրէջք, տղամարդիկ

1. Վիկ Ուայլդ (Ռուսաստան)

2. Ժան Կոշիր (Սլովենիա)

3. Բենիամին Կարլ (Ավստրիա)

Սնոուբորդ, զուգահեռ ոլորավայրէջք, կանայք

1. Յուլիա Դույմովից (Ավստրիա)

2. Անկե Կարստենս (Գերմանիա)

3. Ամելի Կոբեր (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով