19:36  ,  3 մայիսի, 2012

Մեկնարկում է Հայաստան - Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքը

2012թ. հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան - Ղազախստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ խաղի տոմսերը վաճառվելու են մայիսի 4-ից «Հանրապետական» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղներում եւ Խանջյան 27, Մաշտոցի 20 եւ Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Գյումրիում եւ Վանաձորում տոմսերը վաճառվելու են «Հայ մամուլի» կրպակներում:

Տոմսերի արժեքն է`

հարավային եւ հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
արեւելյան տրիբունա` 5000 դրամ
արեւմտյան տրիբունա` 8000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 091 526477, 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 հեռախոսահամարներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում