19:15  ,  3 մայիսի, 2012

«Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը Ռոբենի հետ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը որոշեց երկարաձգել  պայմանագիրը գերմանական թիմի հետ:

«Բավարիայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ 28-ամյա հոլանդացին կմնա Մյունխենում մինչեւ 2015-ի հունիսի 30-ը: Նախկին պայմանագիրը գործում էր մինչեւ 2013-ի ամառ:

«Մենք շատ ուրախ ենք, որ երկրաձգեցինք պայմանագիրը Արյենի հետ: Նա շատ կարեւոր ֆուտբոլիստ է մեզ համար եւ հանդիսանում է թիմի  գալիք հաջողությունների գրավականը»,- հայտարարել է «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումմենինգեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով