22:56  ,  21 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռուսաստանը շրջանցեց ԱՄՆ-ին եւ Կանադային

Շորթ-տրեկի Ռուսաստանի քառյակը նվաճեց 5000 մետր փոխանցումավազքի չեմպիոնի տիտղոսը: Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն դարձավ Ռուսաստանի թիմի առաջատար, հարավկորեացի Վիկտոր Անը: ԱՄՆ-ի թիմը գրավեց երկրորդ տեղը: Երրորդը Չինաստանն է:

Այս ոսկու շնորհիվ Ռուսաստանը մեդալային հաշվարկում շրջանցեց ԱՄՆ-ին եւ Կանադային՝ բարձրանալով երկրորդ տեղ: Ռուսներն ունեն 9 ոսկե, 10 արծաթե, 7 բրոնզե մեդալ: Առաջատարը Նորվեգիան է՝ 10 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե մեդալ:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Շորթ-տրեկ, 5000 մետր փոխանցումավազք, տղամարդիկ

1. Ռուսաստան՝ 6:42.100 (օլիմպիական ռեկորդ)

2. ԱՄՆ՝ 6:42.371

3. Չինաստան՝ 6:48.341

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով