Ռուսաստանը ներկայացնող հարավկորեացի Վիկտոր Անը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Շորթ-տրեկի 500 մետրում Անը գերազանցեց արծաթե եւ բրոնզե մեդալները նվաճած չինացի Ու Դացզինին եւ կանադացի Չառլի Կորնայերին:
Սոչիում Անը հաղթել էր նաեւ 1000 մետրում: Անը դարձավ հնգակի օլիմպիական չեմպիոն՝ առաջինը շորթ-տրեկում: Առաջին երեք տիտղոսները Անը նվաճել է 2006թ. Թուրինի Օլիմպիական խաղերում՝ ներկայացնելով Հարավային Կորեան:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Շորթ-տրեկ, 500 մետր, տղամարդիկ
1. Վիկտոր Ան (Ռուսաստան)՝ 41,312
2. Ու Դացզին (Չինաստան)՝ 41,516
3. Չառլի Կորնայեր (Կանադա)՝ 41,617
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի