22:10  ,  21 փետրվարի, 2014

Սոչի-2014. 18-ամյա Շիֆրինը 9-րդ ոսկին բերեց ԱՄՆ-ին

18-ամյա Միքայելա Շիֆրինը հռչակվեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն՝ լավագույն արդյունքը ցույց տալով կանանց լեռնադահուկային ոլորավայրէջքում: Նա ԱՄՆ-ի համար նվաճեց 9-րդ ոսկե մեդալը: Արծաթե եւ բրոնզե մեդալները նվաճեցին Ավստրիայի ներկայացուցիչները:

Մեդալային հաշվարկում ԱՄՆ-ն շրջանցեց Ռուսաստանին եւ բարձրացավ երրորդ տեղ:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Լեռնադահուկային սպորտ, ոլորավայրէջք, կանայք

1. Միքայելա Շիֆրին (ԱՄՆ)՝ 1:44.54

2. Մարլիզ Շիլդ (Ավստրիա)՝ +0.53

3. Կատրին Զետել (Ավստրիա)՝ +0.81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով