18-ամյա Միքայելա Շիֆրինը հռչակվեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն՝ լավագույն արդյունքը ցույց տալով կանանց լեռնադահուկային ոլորավայրէջքում: Նա ԱՄՆ-ի համար նվաճեց 9-րդ ոսկե մեդալը: Արծաթե եւ բրոնզե մեդալները նվաճեցին Ավստրիայի ներկայացուցիչները:
Մեդալային հաշվարկում ԱՄՆ-ն շրջանցեց Ռուսաստանին եւ բարձրացավ երրորդ տեղ:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Լեռնադահուկային սպորտ, ոլորավայրէջք, կանայք
1. Միքայելա Շիֆրին (ԱՄՆ)՝ 1:44.54
2. Մարլիզ Շիլդ (Ավստրիա)՝ +0.53
3. Կատրին Զետել (Ավստրիա)՝ +0.81
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում