20:38  ,  21 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ուկրաինայի առաջին ոսկե մեդալը

Բիատլոնի կանանց Ուկրաինայի քառյակը նվաճեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոնական տիտղոսը 4 անգամ 6 կմ փոխանցումավազքում: Չեմպիոն հռչակվեցին Վիտա Սեմերենկոն, Յուլիա Ջիման, Օլենա Պիդգրուշնան եւ Վալյա Սեմերենկոն: Ուկրաինացիները հետ թողեցին Ռուսաստանի եւ Նորվեգիայի թիմերին:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Բիատլոն, կանայք, 4 անգամ 6 կմ փոխանցումավազք

1. Ուկրաինա` 1:10:02.5

2. Ռուսաստան` 1:10:28.9

3. Նորվեգիա` 1:10:40.1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով