Բիատլոնի կանանց Ուկրաինայի քառյակը նվաճեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոնական տիտղոսը 4 անգամ 6 կմ փոխանցումավազքում: Չեմպիոն հռչակվեցին Վիտա Սեմերենկոն, Յուլիա Ջիման, Օլենա Պիդգրուշնան եւ Վալյա Սեմերենկոն: Ուկրաինացիները հետ թողեցին Ռուսաստանի եւ Նորվեգիայի թիմերին:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բիատլոն, կանայք, 4 անգամ 6 կմ փոխանցումավազք
1. Ուկրաինա` 1:10:02.5
2. Ռուսաստան` 1:10:28.9
3. Նորվեգիա` 1:10:40.1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում