18:04  ,  3 մայիսի, 2012

Մենի Պակյաոն Ֆիլիպինների ամենահարուստ կոնգրեսականն է

WBO վարկածով աշխարհի չեմպիոն երկրորդ կիսամիջին քաշային կարգում հանդես եկող ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն (54-3-2, 38) Ֆիլիպինների ամենահարուստ կոնգրեսականն է:

Հրապարակվել են Ֆիլիպինների կոնգրեսի անդամների եկամուտների մասին տվյալները: Պակյաոն վաստակել է ավելի քան մեկ միլիարդ ֆիլիպինյան պեսո: Նրա եկամուտը 28 հազար անգամ գերազանցում է ամենաքիչ գումար վաստակած կոնգրեսականի եկամուտը: Այս լուրից հետո կրկին սկսել են խոսել բռնցքամարտիկի հարկեր չվճարելու մասին, հայտնում է Boxingscene:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Լաս Վեգասում Պակյաոն կմրցի WBO վարկածով աշխարհի չեմպիոն առաջին կիսամիջին քաշային կարգում հանդես եկող Թիմոթի Բրեդլիի հետ (28-0-0, 12):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում