15:58  ,  18 փետրվարի, 2014

Էստոնացի կիսապաշտպանը տեղափոխվեց «Արարատ»

Էստոնացի կիսապաշտպան Ալեքսանդր Դուբոկինը համալրեց Երեւանի «Արարատի» կազմը, փոխանցում է հայկական ակումբի մամուլի քարտուղարությունը։

30-ամյա եզրային կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2014-ի օգոստոսի 1-ը: Դուբոկինը նախկինում հանդես է եկել էստոնական «Տուլեւիկ», «Նառվա-Տրանս», «Սիլամյաե Կալյու» եւ «Լոկոմոտիվ» թիմերի կազմում:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին «Արարատի» հետ պայմանագիր էր ստորագրել բոսնիացի 27-ամյա պաշտպան Կենան Ցեյվանովիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում