Բոսնիացի կենտրոնական պաշտպան Կենան Ցեյվանովիչը համալրեց Երեւանի «Արարատի» կազմը:
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2014-ի օգոստոսի 1-ը, հայտնում են «Արարատ» ՖԱ-ի մամուլի քարտուղարությունից:
Ցեյվանովիչը նախկինում հանդես է եկել Բոսնիայի եւ Հերցեգովինայի Տուզլա քաղաքի «Սլոբոդա», ինչպես նաեւ խորվաթական «Ռիեկա», «Կառլովաց» եւ «Գորիցա» թիմերում: Նրա վերջին ակումբը «Սլոբոդան» էր:
Բոսնիա - Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում փորձառու պաշտպանը անցկացրել է 2 հանդիպում: Եվս 4 հանդիպում Ցեյվանովիչը անցկացրել է իր երկրի երիտասարդական հավաքականի կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:07 , 26 նոյեմբերի 
12:42 , 26 նոյեմբերի
12:08 , 26 նոյեմբերի 
11:01 , 26 նոյեմբերի
10:04 , 26 նոյեմբերի
09:09 , 26 նոյեմբերի
01:54 , 26 նոյեմբերի
00:59 , 26 նոյեմբերի
23:35 , 25 նոյեմբերի
22:59 , 25 նոյեմբերի